07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Սփյուռքում. «Փաստ»

Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 9-ին ընդ ա ռաջ ոչ մի այն Հայաստանում կանցկացվի մեծ հանրահավաք, այլև Սփյուռքի խոշոր հայ համայնքներում են պատրաստվում հակաիշխանական ակցիաներ իրականացնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սփյուռքահայ ակտիվ շրջանակներն այս օրերին նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տանում այդ ակցիաները պատշաճ անցկացնելու նպատակով։

Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ հայ լոբբիստական խմբերը համատեղ տեքստ են պատրաստում, որով կդիմեն իշխանություն ն ե րին՝ դատապարտելով ցանկացած հակահայկական թղթի ստորագրումը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ