25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանից ճամպրուկ են գողացել

Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված  Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ  դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ:  

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի գծային բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սեյրան Ղ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ Միքայել Վ.-ին պատկանող ճամպրուկը ՛՛Զվարթնոց՛՛օդանավակայանի մեկնման սրահից ինքն է գողացել:

Միքայել Վ.-ին պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ