Շուրջօրյա աշխատանք՝ տոնական սեղանի համար. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհը” գրում է.
Ինչպես միշտ, այս տարի եւս տոնական սեղանի պատրաստության ծանր ու տհաճ պարտականությունից խուսափելու եւ տոներն օտար երկրում կամ գոնե հայաստանյան հանգստավայրերից որեւէ մեկում առանձնահատուկ ձեւով անցկացնելու մենաշնորհը միայն քիչ թե շատ ապահովված խավին է տրված: Այն խավին, որի համար, օրինակ, առնվազն 200-300 հազար դրամը 5-6 օրում ծախսելն առանձնապես մեծ շքեղություն չէ՝ մեկ անձի հաշվով:
Միջին աշխատավարձով ապրող ո՞ր սովորական քաղաքացին, անգամ չափից շատ ուզելու դեպքում, կկարողանա իրեն նման բան թույլ տալ: Գուցե միայն պարտք անելու դեպքում՝ բանկից վարկի ձեւով, կամ մեծահարուստ որեւէ ծանոթ-բարեկամից, բայց հետո դրա համար ստիպված է լինելու խիստ սննդակարգ պահելուց բացի նաեւ շուրջօրյա ռեժիմով աշխատանք փնտրել, որ կարողանա տոնական ժամանցի համար ծախսած պարտքերը վճարել:
Հայաստանի քաղաքների հյուրանոցներն ու հանգստյան տները այս տարի էլ սահմանել են այնպիսի ամանորյա փաթեթներ, որ դրանց գները գլխապտույտ են առաջացնում։ Ամանորյա փաթեթների նվազագույն գինը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում՝ մեկ անձի համար: Այն դեպքում, երբ փաթեթով նախատեսված ծառայությունները առանձնապես թանկարժեքությամբ աչքի չեն ընկնում՝ երեքանգամյա սնունդ եւ տոնական խնջույք:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: