05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ, պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար. ԱԳ փոխնախարար

Հայաստանը շարունակում է ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը այսօր խորհրդարանում։

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար», – նշեց նա։

Փոխնախարարը կարևոր համարեց սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, նաև նախարարների առանձին հանդիպումները։

«Դրանից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակում, որը ԼՂ հակամարտության կարգավորումն է։ Այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է», – ասաց նա։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ