07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանդիպում մարզպետ Հովիկ Աբովյանի հետ

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Երիտասարդները հիմնականում ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներ էին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, սակայն կային նաև արդեն բուհն ավարտած և աշխատող երիտասարդներ:

Հենց սկզբից մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց երիտասարդներին, որպեսզի հանդիպումը չընկալվի որպես պաշտոնական միջոցառում, այլ լինի անկեղծ, անկաշկանդ զրույց: Նա նշեց, որ թեմաների սահմանափակում չկա, քանի որ երիտասարդությանը հետաքրքրող հարցերն էլ, հուզող խնդիրներն էլ բազմաթիվ են: “Բացի այդ, ինձ համար շատ կարևոր է լսել երիտասարդների կարծիքները տարբեր հարցերի վերաբերյալ”,- շեշտեց մարզպետը:

Արծարծված թեմաները տարաբնույթ էին. դրանք վերաբերում էին և հենց իրենց՝ ուսանողներին՝ ուսանողական հանրակացարաններ, աշխատատեղեր, և ընդհանուր առմամբ մարզին, համայնքներին առնչվող խնդիրներ էին՝ աղբահանություն, ասֆալտապատում, երթևեկություն, բնապահպանություն, մշակութային և հասարակական կյանք և այլն:

Մարզպետը երիտասարդներին ներկայացրեց տարբեր ոլորտներում առկա ծրագրերը, ՀՀ կառավարության կողմից վերջին շրջանում սահմանամերձ համայնքներին տրված արտոնությունները, հետագա անելիքներն ու ծրագրերը:

Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ բարձրացված կոնկրետ հարցերին արագ լուծում կտրվեն, իսկ այն ոլորտների առնչությամբ, որտեղ համակարգային մոտեցումներ են պահանջվում, նա հավաստիացրեց, որ դրանք ամենօրյա աշխատանքային օրակարգով քննարկվում և քայլ առ քայլ մշակվում են:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ