18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը, և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը՛՛/վիդեո/

ԱԺ  ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրավիրված հավաքին նշեց, որ արդեն 7-րդ տարին է, որ ՀԱԿ-ը ավանդական հավաք ու երթ է կազմակերպում Մարդու իրավունքների պաշտպանության օրը:

՛՛Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը: Ամբողջ մարդկության պատմությունը դրա մասին է խոսում: Ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, չի շնորհում ազատությունները քաղաքացիներին: Քաղաքացիները իրենք են վերցնում՛՛,- նշեց Զուրաբյանը:

Այնուհետև Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նախօրեին ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և ՛՛Ապարան՛՛ ջոկատի հրամանատար  Ռազմիկ Պետրոսյանի  հետ տեղի ունեցած միջադեպին, որոնք մի խումբ մարդկանց հետ քաշքշուկի մեջ էին ընկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ