09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անհրաժեշտ է զոհաբերել ինքնուրույնության որոշակի հատված

՛՛Իսկ ո՞ր երկրներում ազգային արժույթը չի արժեզրկվում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հետևելով տարածաշրջանային զարգացումներին՝ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը կշարունակվի, այսպես արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կա արտարժույթի հստակ երաշխավորված ներհոսք նման զարգացումներից կարելի է խուսափել: ՛՛Արդյոք մեր երկրում երաշխավորված ներհոսք կա՞: Պատասխանում եմ, որ ոչ: Ո՞րն է մեր երկրի արտարժույթի ներհոսքի աղբյուրը: Հանքարդյունաբերություն, որը կապված է արտաքին գործոնի հետ, և մասնավոր դրամական տրանսֆերտները, որոնք նույնպես կապված են արտաքին գործոնի հետ:

Երրորդը չկա՝ չհաշված մեր օտարերկրյա տարբեր կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների հիման վրա եկող գումարները: Ցավոք սրտի, երկրում մասնավոր օտարերկրյա ներդրումների աճ չի գրանցվում, երկիրն այդ իմաստով հետաքրքիր չէ, և ուրեմն երաշխավորված  արտարժույթի ներհոսք չկա՛՛,- բացատրեց Դարբինյանը:

Խոսելով այն տեսակետից, թե միանալով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն ինքնիշխանության կորուստ է ունենալու՝ Արմեն Դարբինյանն ասաց, որ ինքնիշխանությունը հնարավոր չէ դիտարկել մի աբսալյուտի մեջ: ՛՛Ցանկացած միջազգային համագործակցության մեջ կա սուվերեն իրավունքի զիջում ի շահ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական և այլ խնդիրիների:

Եթե կա խնդիր, որը պետք է լուծել և դրա համար անհրաժեշտ է զոհաբերել ինքնուրույնության, ինքնիշխանության մի որոշակի հատված, շատ ներողություն եվրոպական երկրները զիջեցին իրենց ազգային արժեքները: Ինքնիշխանության հաշվարկված զիջումը ոչ միայն հնարավոր է, այլև շատ դեպքերում ցանկալի՛՛: 

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ