Համակարգը դարձրել էին չարչիատուն. Վլադիմիր Գասպարյան /վիդեո/
՛՛Ոստիականությունը ոստիկաններին չէր պատկանում, որովհետև ոստիկանության շարքերում կային երևույթներ, ովքեր քավոր-սանիկներով սողոսկել էին ոստիկանություն և համակարգը դարձրել էին չարչիատուն՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ՛՛Այսօր մենք ազատվել ենք բոլոր նրանցից, ովքեր համարձակություն են ունեցել չվերափոխվել: Դեռ տարվա վերջում էլի կլսեք: Կան մարդիկ, ովքեր դեռ դիմադրում են, միգուցե ինչ-որ տեղեր մնացել են, բայց չեմ կարծում, որ առողջ օրգանիզմը իր մեջ կթողնի դա: Առողջ օրգանիզմը իր մեջից վանում է օտարին՛՛,- հավելեց Վլադիմիր Գասպարյանը:
Դիտարկմանը, թե վերջերս ոստիկանությունից կադրային արտահոսք է տեղի ունենում, սակայն վերադասներն ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրում դիմումները, ոստիկանապետն արձագանքեց. ՛՛Ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում իրենց մտածելակերպով և վարքագծով: Եվ դա շարունակվելու է՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: