18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տիգրան Սարգսյանից մինչեւ ԵՏՄ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, անցնող տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը կապված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ: Ներքաղաքական մեկ այլ իրադարձություն նոր ընդդիմությունն էր :

“Նոր ուժերը փորձում են հանդես գալ, որպես համախմբող գործոն ընտրազանգվածի համար: Առայժմ պետք չէ սպասել ակտիվ ներքաղաքական իրադարձություններ եւ կարելի է խոսել որոշակի վերաֆորմատավորման մասին”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  արտաքին քաղաքականությանը, ապա հիմնականը  Հայաստանի  կողմից ԵՏՄ պայմանագիրը վավերացնելն էր ու  ղարաբաղյան բանակցային գործընթացը:

Նրա խոսքով, հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված վերջին իրադարձությունները հանգեցրեցին նրան, որ տեղի չունեցավ կանխատեսվող Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումը, իսկ բանակացային գործընթացում անհրաժեշտ է վերցնել որոշակի պաուզա. “Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիան մտնում է Բաքվի`լարվածությունը անընդհատ պահպանելու սցենարի մեջ”,-ասաց նա:

Ըստ Մարգարովի, Մինսկի խումբը չունի կողմերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասություններ, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ