01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկ Հարությունյանը քաղբանտարկյալ է. մայրը կպայքարի /վիդեո/

Այսօր առավոտից Ազգային ժողովի դիմաց հավաքված շուրջ 30 քաղաքացիներ պատգամավորներից պահանջում էին ուշադրություն դարձնել ՛՛քաղբանտարկյալ՛՛ տերմինի վրա:

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ “Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ  ”Քաղաքական բանտարկյալի սահմանումը” թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ”  թեմայով:

՛՛Շանթ Հարությունյան եւ ընկերների՛՛ գործով դատապարտյալների հարազատաները, Ազգային ժողով մտնող պատգամավորներին փորձում էին հորդորել, որպեսզի քննարկումները տանեն ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար դատապարտվածների: Ակցիայի մասնակիցները երթով Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքից շարժվեցին Բաղրամյան փողոցի մուտքի մոտ բարձրաձայնելով՝  “Ազատություն քաղբանտարկյալներին”:

Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, նշեց, որ իր որդին ազատամարտիկ է: Մոր խոսքով՝ պայքարելու է, որպեսզի որդու անունից մաքրվի խուլիգան պիտակը: “Ես պայքարելու եմ մինչեւ Հայկի հոդվածը փոխվի: Պատրաստ եմ արդարության հասնելու համար դիմել ցանկացած միջոցի”,-ասաց տիկին Լաուրան:

Մանրամասնեը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ