07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Կառավարությունում ստիպված ճտտացնում են.Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, վերջերս կառավարության տարբեր մասնաշենքերում խստացվել է բոլորի, այդ թվում՝ աշխատակիցների ելումուտը: Ինչպես հենց իրենք՝ աշխատակիցներն են նկատում, կարծես հայտնվել են գաղութում: Բանն այն է, որ մասնաշենքերում գլխավոր մուտքի մոտ տեղակայված անցակետերից բացի, որոնք մշտապես եղել են, նաեւ ամեն հարկում տվյալ նախարարության տարածք մուտք գործելու համար են հատուկ կոդերով դռներ տեղադրվել, որոնք նախկինում չեն եղել:

 Ու հիմա նախարարությունների աշխատակիցներն ստիպված են իրենց էլեկտրոնային քարտերով ոչ միայն գլխավոր անցակետն անցնելիս “ճտտացնել”, որ ներս մտնեն, մի հատ էլ իրենց նախարարության տարածք մուտք գործելիս են “ճտտացնում”, որ հատուկ պաշտպանված դուռը բացվի: Իսկ կողմնակի անձինք ստիպված են խնդրել, որ աշխատակիցներից որեւէ մեկը գա բացի դուռը:

Նախկինում նման սահմանափակումներ չկային, ու գլխավոր մուտքից ներս մտնելուց հետո նախարարություններից բոլորն էլ հասանելի էին շենքի այցելուների համար: Իր խստացումներով հատկապես առանձնանում է բնապահպանության նախարարությունը

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ