03 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Շոուն շարունակվում է». Աշոտյանին ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանություն են հրավիրել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հոկտեմբերի 6-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար  հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ընդդիմադիր գործիչն այդ գրառման նշել էր «կապիտուլյանտ վիժվածք», «հողատու», «դավաճան» ածականները։

«Շոուն շարունակվում է։

Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։

Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։

Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է,  ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։

Ուստի անմիջապես կապվեք կամ իմ, կամ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար։

Տեղադրում եմ նաեւ իմ այն գրառումը, որից այդքան նեղվել է հողատուն։

Կրկին վայելեք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ