09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

15 հազարից մինչեւ 700 հազար դրամանոց սենյակ մայրաքաղաքում /վիդեո/

Հյուրանոցների ասոցացիայի նախագահ, “Թուֆենկյան” ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանն ասաց, թե համեմատելով նախորդ տարվա հետ, պետք է ընդգծել, որ այս տարի ներգնա տուրիզմի ոլորտում աճ է արձանագրվել. “Այս տարի մի քանի նոր հյուրանոցներ եւս բացվել են, եւ տարբեր հյուրանոցների վրա այդ աճը տարբեր ազդեցություն է ունեցել”:

Ինչ վերաբերվում է ամանորյա պատվերներին, Հակոբ Հակոբյանն ասաց, թե այսօր հանդիպում է ունեցել 5 հյուրանոցների տնօրենների հոտ, ովքեր ասել են, թե նախորդ տարվա համեմատ վաճառքի տվյալները նույնն են:

2014թ-ին Հայաստանում 550 նոր հյուրասենյակ է մտել շրջանառության մեջ, իսկ եկող տարվա համար նախատեսվում է ավելացնել եւս 300 սենյակ:

“Երեւան քաղաքում հնարավոր է գտնել ցանկացած բյուջեի համար նախատեսված սենյակ՝ սկսած 15 000 դրամից մինչեւ 700 000 դրամ: Միջին գինը 45000 դրամն է, ներառյալ նախաճաշը, իսկ դա մայրաքաղաքի համար բավականաչափ  նորմալ գին է”,-ասաց հյուրանոցների ասոցիացիայի նախագահը: Նրա խոսքով, պահանաջարկ չկա, ինչի արդյունքում էլ հյուրանոցային գները Հայաստանում այնքան էլ թանկ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ