01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձախողեց

Հատուկ քննչական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննիչների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: Ինչ վերաբերում է Շենգավիթի քննիչների քրեական գործին, այդ մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի տրվում:

Հիշեցնենք, այս գործերը հարուցել է Գլխավոր դատախազությունը: Մամուլն ու լավատեղյակ շրջանակները նշեցին, որ քրեական գործեր են հարուցվում նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կադրերի նկատմամբ, որոնց դեմ գլխավոր դատախազությունը ՛՛վհուկների որս՛՛ է սկսել: Սա որակվում է ներկա ու նախկին գլխավոր դատախազների միջեւ վաղեմի կոնֆլիկտի անմիջական հետեւանք, որը երբեմն հրապարակային ակնարկ-մեղադրանքների դաշտ է տեղափոխվում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ