18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Միգրացիան այնքան էլ վտանգավոր չէ. հոգեբան

 Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով,  Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու  դրանց  հաջորդող հետեւանքները չեն ազդի միգրացիայի վրա, քանի որ սեզոնային միգրանտները կվերադառնան:

“Այս տարի նրանց թվաքանակն ավելի քիչ է եղել, քան անցած տարի, քանի որ դա պայմանավորված է եղել ՌԴ-ում ընդունված օրենքներով”,-ասաց Ռուբեն Եգանյանը:

Նրա կարծիքով, այն  գործունեությունը, որ մերոնք են ծավալում ՌԴ-ում՝ շինարարությունն է, Բնկանաբար, դրանց ծավալները  կկրճատվեն ռուսական պետական կառույցների կողմից, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում   դեպի Ռուսաստան միգրանտներիր հոսքերը եկող տարի կնվազեն:

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանի խոսքով էլ հայերը միշտ ենք դուրս նայել:

“Դա կապված է նաեւ ոչ միայն տնտեսական հատկությունների, այլ նաեւ հոգեբանական հատկությունների հետ: Մենք միշտ փնտրել ենք նորը: Ժամանակակից Հայաստանը բավականաչափ աշխատատեղեր ունի, ուղղակի խնդիրն այն է, որ մարդիկ չեն ուզում փոխել իրենց աշխատանքը: Միգրացիան միշտ էլ եղել է, կա, պետք չէ դրանից ողբերգություն սարքել”-ասաց հոգեբանը:

Նրա խոսքով, միգրացիան այնքան էլ վտանգավոր չի՝ մարդիկ տեսնում են այլ երկրների փորձը ու գալիս են Հայաստան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ