19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովհաննես Մանուկյանն ընդունել է

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում  Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա  գործունեությունում:

Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը,  ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք  ծրագրեր, որոնց շարունակականությունը  համապատասխանում  է  ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարի և նրա թիմի հետ աշխատանքը իրենց համար առողջ համագործակցության լավագույն օրինակներից է և  հավելել,  որ նախարարության կողմից ներկայացված հարցադրումներն  ընդգրկվելու են ՀՀ-ԵԽ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել  հետագա  հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար տեղակալ Արման Թաթոյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ