19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Նաիրիտի՛՛ տնօրինությունը պարզաբանում է՝ ինչու են կրճատում աշխատողներին

 

 

 

՛՛Նաիրիտ գործարան՛՛ ՓԲԸ տնօրինությունը հայտնում է.

Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը    ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ   դիրքորոշումը ներկայացնելու  նպատակով`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

 

  1. աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա  պարտքերի կուտակումը  կանխելու նպատակով:
  2. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ  գործելու է  բացառապես  գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում , այն է`
  • ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները  գրավոր կծանուցվեն այդ մասին,
  • ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
    • Ø (Հոդված 130.  Աշխատողի  հետ վերջնահաշվարկի կարգը.
  1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում  գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի  և աշխատողի համաձայնությամբ  վերջնահաշժվարկի այլ կարգ նախատեսված չէ:
  2. Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ   աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:
  3. ”Նաիրիտ Գործարան” ՓԲ ընկերությունը  նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ   ներկայիս աշխատակիցների հետ:
  4. Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ    աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:    

                          

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ