ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունեցՀամաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության ևաշխատանքի հարցերով ղեկավար Էնդրյու Մեսոնին և Համաշխարհային Բանկի հայաստանյանգրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:
Բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվողբարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ նախարարըընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայումևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը: Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեցնաև ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում`կարևորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ,հասցեական և առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը`ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:
«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսըհատկացնելը ևս համարում եմ ներդրում, որն ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն»,-նշեց նախարարը:
Էնդրյու Մեսոնը ողջունեց համակարգում իրականացվող բարեփոխումներն ու արձանագրվածարդյունքները և նշեց, որ առանձնակի հաճելի և կարևոր է աշխատել այն գերատեսչության հետ, որիծրագրերն ու աշխատանքները միտված են խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու զբաղվածության ապահովմանը: Նա վստահություն հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետհամագործակցության շրջանակներում նախարարության իրականացրած ծրագրերիարդյունավետությունն ու արձանագրված ձեռքբերումները կարող են լավագույն հիմքը հանդիսանալառաջիկա ծրագրերի հաջող մեկնարկի և ակնկալվող նոր դրական արդյունքների համար:
Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր հերթին կարևորեցիրականացվող աշխատանքների հաջող ընթացքի ապահովման նպատակով այլ երկրների դրական փորձիև Հայաստանի դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերի ընթացքում շարունակելհամատեղ մասնագիտական քննարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ևՀամաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով նոր ծրագրի հաջողմեկնարկը: