01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առանց հիշողության կյանք, ապագա ու անցյալ չկա

Ազգային Ժողովում՝ Արտաքին հաարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել են ՛՛Աշխարհն առանց Ցեսապանությունների՛՛ լսումները, որին ներկա են ԱԺ պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, այլ նաև օտարերկրյա հյուրեր:
Խորհրդարանում է Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորին: ՛՛Ուրուգվայի կոմղից ողջունում եմ ձեզ, անչափ շնորհակալ եմ ինձ հնարավորություն տալու՝ այս լսումներին մասնակցելու համար՝ հատկապես հաշվի առնելով այս լսումների նպատակները՛՛,-իր ելույթում նշեց Դանիլո Աստորին:

՛՛Ինչպես Հայաստանը, Ուրուգվայը նույնպես պաշտպանում է խորը արժեքները միջազգային հարաբերություններում, խոսում եմ արդարության, ազատության, իրավական պետության հանդեպ հարգանքի, խաղաղության մասին, բոլոր հակամարտությունների խաղաղ լուծման մասին, այդ պատճառով պայքարում ենք դաժանությունների դեմ և առաջինն էինք, որ ճանաչեցինք հայոց Ցեղասպանությունը, ոչ միայն բարձրաձայնում ենք, այլ նաև պայքարում ենք, որ հիշողությունը դրա մասին վառ մնա՛՛,-ասաց նա:

Ուրուգվայի Սենատի նախագահի խոսքով՝ իրենք պայքարում են նաև, որ երբևէ չկրկնվի այն, ինչը պատուհասեց հայ ժողովրդին.
՛՛Առանց հիշողության կյանք չկա, առանց հիողության չկա անցյալ, բայց չկա նաև ապագա՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ