21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ դեսպանը Կանադայի Սենատին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար

Հունիսի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլային: Քննարկման հիմնական թեման հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերություններն էին, եւ երկու կողմերը գոհունակությամբ շեշտեցին դրանց բավարար մակարդակը:

Դեսպան Եգանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ շնորհակալություն հայտնելով կանադական կողմին հավասարակշիռ դիրքորոշման համար:

ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման համար՝ նշելով, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է:

Սենատի նախագահի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, որի արդյունքն էին Ցյուրիխի արձանագրությունները,  որոնք, ցավոք, չեն հարգվում թուրքական կառավարության կողմից։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ