09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ով մոռանա, ջուխտ աչքով թող քոռանա՛՛

”Ուրիշ ովքեր, եթե ոչ ցեղասպանություն ապրած, անասելի ցավ ու վիշտ տեսած ներկայացուցիչներն են հավաքվել՝ քննարկելու Ցեղասպանության ճանաչման հարցն ու աշխարհից պահանջում են՝ վերջ ցեղասպանություններին, ոչ ցեղասպանությանը,- այսօր Ազգային ժողովում ՛՛Աշխարհն առանց Ցեսապանությունների՛՛ թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը վստահ է՝ գալու է մի օր, երբ Թուրքիան ճանաչելու է հայոց Ցեղասպանությունը պատասխան  է տալու սահմանների փակ լինելու, Հայաստանին տնտեսապես ճնշելու համար: ՛՛Պետք է ցեղասպանության հետևանք համարել այն, որ մի ամբողջ ազգ տառապանքի, մտորումների մեջ է, որ մեկ տարվա ընթացքում միլիոնավոր զավակներ չծնվեցին: Մենք կորցրել ենք ամեն ինչ: Մնացել են պատմական հիշողությունները՛՛,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, որովհետև բոլոր ազգային փոքրամասնություններն այսօր հայտարարում են իրենց ազգության մասին ու պահանջում ճանաչել այն: Վերջում Սփյուռքի նախարարը մեջբերեց Պարույր Սևակի ”Անլռելի Զանգակատուն” ստեղծագործությունից մի հատված.

՛՛Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա…՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ