13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չծնվեցի, քանի որ չէի կարող մեր ցեղը շարունակել /ֆոտո/

Նորածինների շրջանում արական սեռի երեխաների գերակշռությամբ Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից ու Ադրբեջանից հետո։ Epress.am-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային ակցիա են իրականացրել կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։

Նորածինների հարաբերակցությունը Հայաստանում շեղվել է 90-ականներից սկսած՝ 2012-ին կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնական է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Հայաստանում գրանցված խիստ բացասական ցուցանիշներից մեկն էլ այն է, որ ծնված երրորդ և հաջորդ երեխաների շրջանում 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, ինչը, տեղեկատվության հեղինակների ներկայացմամբ, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Ընտանիքում երկու երեխայից մեկի տղա լինելը բավական է, որպեսզի հայաստանյան զույգերը իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ