09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահացել է հայտնի գրող Սամվել Մկրտչյանը

55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամուսինը:   

Ս.Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է “Աստղիկ” հանդեսում, ինչպես նաեւ “Անդրադարձ”, “Ար”, “Առավոտ”, “Գրական թերթ” պարբերականներում։

Հայաստանում եւ արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաեւ թարգմանել է բազմաթիվ գրքեր։

2002 թվականից “Արտասահմանյան գրականություն”  թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է: Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից։ “Կանթեղ” մրցանակի դափնեկիր է։

Գրողի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին Քանաքեռի սբ. Հակոբ եկեղեցում: 

Henaran.am-ը միանում է ցավակցություններին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ