Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին
Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:
Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:
Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ», – նշել է Քոչարյանը: