09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խորհրդակցություն ոստիկանապետի մոտ

 Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկվեցին Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է:

Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրեց շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առեւտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում:

Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ եւ կանխել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսեւորում:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում տվեց կանխարգելիչ եւ նախականխման միջոցառում ների ընթացքում սերտորեն համագործակցել   քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որեւէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը:

 

 

ՀՀ ոստիկանություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ