Բոլոր աշխատողներին վախեցրելա՝ գործից կհանեմ. /վիդեո/
՛՛Արմենիա՛՛ հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի նախկին՝ հերթապահ բուժքույր Նինել Իվանյանը շարունակում է պայքարել ՛՛արդարության հասնելու համար՛՛:
Նրա խոսքով՝ աշխատանքից հեռացնելիս պատճառաբանել են, թե իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով է կատարել, հերթափոխը հակասանիտարական վիճակում է հանձնել եւ նախկինում բազմաթիվ նկատողություններ է ունեցել:
Իվանյանը սակայն պնդում է՝ իրեն աշխատանքից ազատել են իր ճշմարտախոսության եւ հիվանդների նկատմամբ պատշաճ վերաբերմունք պահանջելու համար:
Իվանյանի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնի տնօրենը մշտապես գումարներ է վերցրել աշխատակիցներից:
Նինել Իվանյանը պահանջում է 2005 թվականից առ այսօր բարոյական, նյութական վնասների փոխհատուցում:
Կնոջ դիմումները անարձագանք են մնում. պատրաստվում է դիմել Մաշտոցի վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք:
՛՛Հիմա էլ բանա տարածել, ասումա, իրա ասածներին մի հավատացեք, ինքը հոգեկան հիվանդ է: Ես պահանջում եմ ապացուցել դա: Բոլոր աշխատողներին վախացրելա՝ ասումա իրա հետ շփվեցիք գործից կհանեմ՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: