21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Իսկ դու ո՞վ ես». Ռոբերտ Քոչարյանը բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանին համարեց «չոքած մարդ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կողմից առաջ քաշած «խաղաղության դարաշրջան» բացելու մասին հայտարարությանը։

«Ուղղակի հարց է առաջանում՝ լու՞րջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, թե ամենից զավեշտալին այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է։

«Քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցությամբ, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես», – ասաց երկրորդ նախագահը։

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող «խաղաղության դարաշրջան» բացել տարածաշրջանում, եթե չի կարողանում խաղաղության դարաշրջան հաստատել սեփական երկրում։

«Չես արել որևէ քայլ այդ նպատակին հասնելու համար, հատկապես, պատերազմից հետո», – ասաց Քոչարյանը։

Նա պնդեց՝ «այս մարդիկ պետք է գնան»։

«Ընդհանրապես, ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած մարդն ուղղակի հոգնում է, չի ստացվելու, դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ