Ռուբլու արժեզրկման պատճառով արտահանումը կրճատվում է. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ “Երևան գարեջուր” ընկերությունը ռուբլու արժեզրկման պատճառով այս օրերին վնասներ է կրում:
“Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայիրյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը երկար ժամանակ է, ինչ գարեջուր է արտահանում ՌԴ, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով որոշակի քանակությամբ կրճատել է արտահանման ծավալները: “Գնորդների կողմից տեղում իրացնելու ժամանակ մի շարք խնդիրներ են առաջանում, մարդկանց գնողունակությունն է ընկնում: Հակառակ դեպքում մենք կարող էինք ավելի մեծ քանակությամբ գարեջուր արտահանել Ռուսաստանի Դաշնություն”,– ասաց Հայիրյանը”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: