04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վաչե Գաբրիելյանին նշանակել են հատուկ պայմանով. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Վաչե Գաբրիելյանին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար  նշանակելու հանգամանքը անակնկալ էր, քանի որ նա մի փոքր տարբերվում էր Կառավարության ընդհանուր կազմից:

“Գաբրիելյանը, ի տարբերություն մյուս նախարարների, խոշոր գործարար չէ, այլ լավ ֆինանսիստ է: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով, որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ եւ վարկեր “բերել”: Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում: Ու քաղաքական շրջանակներն արժույթի միջազային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի արված կանխատեսումը, թե “հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարացման ֆոնին 3.3 տոկոսանոց աճի հնարավորություն կունենա”, հենց Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելով են բացատրում”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ