20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է սպասում Րաֆֆին Ծառուկյանից

՛՛Իմ սխալն ու իմ դավաճանությունը եղել է  այն, որ նախորդ ապրիլի իննին ես մոռացա դրոշը՛՛,-այսօր Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պայքարն անշրջելի է, և որակն է ծնելու քանակ: ՛՛Սա մեր հայրեինքն է, ուրիշին չենք տալու, սիրելու ենք մեր հայրենիքը սահմանից սահման՛՛:

Ապա լրագրողների հետ զրույցում խոսելով եռյակի գործունեության մասին՝ նա ասաց. ՛՛Հարթակը պետք է ավելի ամբողջական, ամեն մեկը պիտի հասկանա, որ դիմացինը մի քիչ տարբեր է, կուսակցությունները պետք է միասին կանգնեն՛՛: Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քվեարկությունից հետո, երբ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կողմ քվեարկեցին, իսկ ՛՛Ժառանգությունը՛՛՝դեմ, արդյոք ՛՛Ժառանգություն՛՛ դուրս կգա եռյակից, Հովհաննիսյանը պատասխանեց. ՛՛Իմ բառապարաշարում չկա եռյակ, քառյակ, հնգյակ մոտեցումը, կա աննախադեպ կառուցողական, խորհրդարանական համագործակցություն:

Դա պետք է շարունակվի և խորանա, դուրս գալու խնդիր չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ համագործակցությունը պետք է լինի հրապարակային ու ներառի նոր ուժեր՝ քաղաքական ու քաղաքացիական, կա նաև օրակարգ ճշտելու խնդիր՛՛:

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ այս իշխանությունն ընտրված չէ, ապա հավելեց, որ որևէ մեկի նկատմամբ չուն քեն, ոխ, սակայն հանուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: ՛՛Մենք գնում ենք արտակարգ իրավիճակի մեր երկրում, որ ենթադրում է  արտակարգ լուծում, ամեն մի քաղաքական ուժ պետք է դուրս գա իր եսից ու ասի, որ սա է լուծումը՛՛: Դիտարկմանը, որ քչաթիվ է հրապարակը, և եթե ժողովուրդը չի գալիս՝ ինչ միասնականության մասին խոսք կարող է լինել, նա արձագանքեց. ՛՛Ես ասել էի, որ անհրաժեշտ է, որ հոկտմբերան հանդիպումներից հետո գոնե նոյեմբերին տեղեկատվական հանրահավաք լինի ժողովրդի հետ, և մենք որոշեցինք երեք քաղաքներում ժողովրդի հետ հանդիպել, ու կարծում եմ, դա ճիշտ է, ճիշտ է նար, որ մենք բանավիճում ենք, բարձրաձայնում ենք, ես չեմ ուզում, որ ստվերային քաղաքականություն գնա՛՛:

Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը պահանջի Սերժ Սարգսյանիի հրաժարականը, եռյակի օրակարգն ամբողջական կհամարի, նա պատասխանեց. ՛՛Ես կհամարեմ, որ երբ քաղաքական ուժերը կանգնեն ժողովրդի դեմ դիմաց, ասեն արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ մենք նոր իրավիճակի մեջ կհայտնվենք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ