09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ լեգիտիմ նախագահությամբ իշխանությունները ժողովրդին հասցրեցին այս օրը. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

՛՛Ես եղել և մնում եմ համոզված՝ կողմնակիցը միասնական պայքարի, առանց միասնական պայքարի մենք չենք կարողանալու առաջ շարժվենք, Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկը ինձ սրբի անուն հանկարծակի չտա:Ամեն մեկը իր նեղ քաղաքական շահով առաջ շարժվեց, կլինի արևմտամետ կոչված, կլինի ռուսամետ կոչված կամ կլինի չակերտների մե՝ջ այլ անվանումով կապ չուն, քանի որ այդ պատճառով մենք այս վիճակում ենք: Ոչ  լեգիտիմ նախագահությամբ իշխանությունները ժողովրդին հասցրեցին այս օրը՛՛,-Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված ժողովրդական ժողովին ասաց՝ Արմեն Մարտիրոսյանը:

 Նա նկատեց, որ երեկ շատերը քվեարկեցին ի օգուտ ԵՏՄ-ի: Մարտիրոսյանը փորձեց գնահատել ստեղծված իրավիճակը.՛՛ Այսօր խորհրդարանի մեր շատ գործընկերներ՝ կոնիուկտուրայից ելնելեվ քվեարկություն կատարեցին: Նրանք հաշվարկեցին նույն քաղաքական անհրաժեշտությամբ ինչ չակերտավոր արևմտամետները 2013 թվականին կանգնեցին Սերժ Սարգսյանի կեղծված նախագահության կողքին՛՛:

 Մարտիրոսյանը կարծում է, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն չիրականացվի հնարավոր չէ նորմալ ազգային շահի հիման վրա արտաքին քաղաքականություն իրականացնել:

Մանրամասները՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ