04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Համայնքների խոշորացման հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։

Շուրջ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից՝ ՍԴ դիմելու համար:

Նշենք, որ ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ ՀՀ նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ՝ այն է՝ մինչև ԱԺ կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերևույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը ՀՀ իրավական համակարգ՝ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսևորումներով»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ