26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարտված իշխանությունները Հայաստանը տանում են նորանոր պարտությունների․ Թևան Պողոսյան

Հայաստանը դասեր չի քաղել իր պարտությունից, այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց փորձագետ Թևան Պողոսյանը՝ դրա հիմնական վկայություն համարելով գործող իշխանության վերարտադրումը։

«Քվեարկության իրավունք ունեցողների մեկ քառորդի և ընտրություններին չմասնակցածների հաշվին ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որում վերարտադրվեց նույն իշխանությունը, որը 3 տարվա ընթացքում բերեց պարտության», – ասաց նա։

Այս իրավիճակում Պողոսյանը կանխատեսելի համարեց նորանոր պարտությունները՝ արդեն իսկ պարտված իշխանությունների կողմից։ 

«Սահմանի այն մասում, որը պահվում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից՝ կամ իրենց զորքերի, կամ պարզապես դրոշի գոյության պատճառով, ինչ-որ հանգստություն կա։ Այն մասերում, որտեղ դա չկա, Ադրբեջանը ինչպես Արցախի Հանրապետության մեծագույն մասն է օկուպացրել, այնպես էլ Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիան է իրականացրել՝ մայիսի 12-ից սկսած: Դա էլ գալիս է նույն իշխանության վարած քաղաքականությունից։ Պարտության մատնած իշխանությունները մնալով` Հայաստանը տանում են նորանոր պարտությունների», – ասաց փորձագետը։

Ստեղծված պայմաններում, երբ պարզ լուծում ունեցող մարտահրավերները չեն չեզոքացվում, ըստ Պողոսյանի, ապագայի հեռանկարը նույնպես մշուշոտ է մնում։

«Եթե ժամանակին կարող էինք խոսել որակական փոփոխությունների մասին, ապա այսօր առերեսվում ենք շատ ավելի պրիմիտիվ մարտահրավերների, որոնք ավելի բարդ է լուծել, քան շատ դեպքերում ավելի խոշոր աշխարհաքաղաքական խնդիրները։ Բայց եթե չլուծենք այդ պրիմիտիվ մարտահրավերները, ապագային կամ գալիքին նայելու հնարավորություն չենք ունենա», – ասաց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ