09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարը այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:

Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է ՛՛Յազիչյան՛՛ ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ,  այդ թվում` օդափոխության, ջեռուցման,  ջրի խմեցման և կերակրման  ավտոմատ համակարգեր: Ներկայում ընկերությունում խոզերի ընդհանուր քանակը կազմում է մոտ 600 գլուխ, այդ թվում` 70 գլուխ մայրական կազմ: Համալիրի շինարարության ավարտից հետո նախատեսվում է մայրական կազմը հասցնել 120 գլխի` տարեկան մսի արտադրանքը հասցնելով 70-72 տոննայի, ինչը կբարձրացնի տեղական շուկայի մսամթերքի որակը:

Այնուհետև նախարարն այցելել է   նույն համայնքում կառուցվող ՛՛ԶՕՐ՛՛ ՍՊԸ սպանդանոց, որի աշխատանքներն իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող ՛՛Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը՛՛ ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: Ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցի շինարարական աշխատանքներն ավարտված են,  ընթացքի մեջ են սարքավորումների կարգաբերման աշխատանքները և տաս օր  անց այն շահագործման կհանձնվի:

՛՛Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն ևս 5 նման սպանդանոցներ: Սարքավորումները տրամադրում է պետությունը, իսկ շենքային և ենթակառուցվածքների իրականացումը կատարում է սեփականատերը: Սա պետություն և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն  է: Սպանդանոցների շահագործումը մեզ թույլ կտա ունենալ սպանդի իրականացման ռեալ հնարավորություններ, իսկ մյուս տարվանից աստիճանաբար կարգելենք բակային մորթը՛՛,-  նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Այցի շրջանակում նախարար Սերգո Կարապետյանը եղել է  նաև Զովք համայնքում գործող ՛՛Չանախ՛՛ կաթնամթերքի գործարանում, որի տնօրեն Ղուկաս Բունիաթյանը հայտնել է , որ օրական այստեղ մթերվում է 8 հազար կիլոգրամ կաթ, և այս պահին մթերման գինը կազմում է 180 դրամ: Պատասխանելով նախարարի  հարցին՝ ընկերության տնօրենը նշել է , որ  արտադրվող կաթնամթերքի  գինն այս պահին  չի բարձրացել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ