05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ից շնորհակալություն հայտնե՞լ են ԲՀԿ-ին

՛՛Մեր քվեարկությունը որևէ կապ չունի ծափահարելու կամ կիսելու, կողմ լինելու՝ երկրի վարած արտաքին քաղաքականության հետ: Մենք ցանկացած բնագավառի վերաբերյալ մեր կարծիքը հայտնել ենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը:

Հարցին, թե կարելի է ասել, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի քվեարկությունը նույն նպատակին է ծառայում, նա պատասխանեց. ՛՛Նույն նպատակաին ծառայելը ո՞րն է, մենք գտել ենք, որ այդ պահին դա ճիշտ է, ՀՀԿ-ինը, չգիտեմ, ինչով է պայմանավորված՛՛:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ՀՀԿ-ից շնորհակալություն հայտնել են ԲՀԿ-ին, ինչին խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն արձագանքեց. ՛՛Շնորհակալությունը ո՞րն է, մաղարիչ անի՞, բա՞ն անի՛՛: Միքայել Մելքումյանը հավելեց. ՛՛Մենք մեր գործն ենք կատարում, մենք չենք անում, որ մեզ շնորհակալություն հայտնեն՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ