26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային խոսող աշխարհի միակ կապիտուլյանտի ելույթը կրկին ցույց տվեց, որ նա սպանել է նաև երկրի ապագան»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային խոսող աշխարհի միակ կապիտուլյանտի (Նիկոլի) ելույթը կրկին ցույց տվեց, որ նա սպանել է նաև երկրի ապագան։

Այլևս անիմաստ է սրանց բան ասել, ընդամենը մի մեջբերում Խորենացուց.
 
 «…Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ