Զուրաբյանը կասկածում է՝ ձեռք մեկնե՞լ Շարմազանովին ու Աշոտյանին. ով է դավաճանը
՛՛Սրանից հետո պետք է զգույշ բարևել՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներն այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ապա պարզաբանեց. ՛՛Երեկ իշխանությունը հնչեցրել է հայտարարություններ՝ ի դեմս Շարմազանովի և Աշոտյանի՝ իբր ԵՏՄ-ի քվեարկությունն ընդդիմության կողմից Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության աջակցման դրսևորում էր:
Ես արդեն մտածում եմ, որ շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են նման եզրակացությունների գալ նման ողորմելի փաստերից: Միջանցքում պատահաբար հանդիպել եմ ու սեղմել եմ Աշոտյանի ու Շարմազանովի ձեռքը: Հիմա մտածում եմ՝ հնարավո՞ր է, որ դա էլ ընդունեն որպես Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունք՛՛:
Ըստ Զուրաբյանի՝ իրենք կողմ են քվեարկել ԵՏՄ պայմաագրին, քանի որ եթե իրենք էլ իշխանություն լինեին, նույն բանը կանեին: ՛՛Դա նույնն է, որ առաջին նախագահի կողմից ու ԱԺ_ի կողմից միաձայն հաստատված պայմանագրերը որակեինք որպես աջակցություն ընդդիմությոնից:
ՀՅԴ-ը պայմանագիր էր պեղել, որ ԱՊՀ պայմանագիր էր, 127 պատգամավոր միաձայն կողմ են եղել այս պայմանագտրի հաստատմանը, հիմա ի՞նչ, մենք այն ժամանակ հայտարարեինք, որ այն ժամանակվա կուսակացություները Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ քաղաքական աջակիցներն ու դաշնակիցներն են՛՛:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ հատուկ նրանց համար հայտարարում է, որ ՛՛Սերժ Սարգսյանի քաղաքականությունը մի մարդու քաղաքականություն է, որը ընտրակեղծիքներով զավթել է ՀՀ նախագահի պաշտոնը, իրենք չեն աջակցում նրան՛՛:
Դիտարկմանը՝ կարծես թե արդարանում են իրենց քվեարկության համար, արձագանքեց. ՛՛Մենք երբևէ չենք ասել, որ դեմ ենք եղել և հիմա կողմ ենք: Մենք մեր դիրքորոշումը չենք հայտնել, լուրջ քննարկումներ ենք տարել ու հայտնել ենք այն ժամանակ, երբ հարցը դրվել է քվեարկության:
Ինչ վերաբերում է ժողովրդի բացասական ռեակցիային, եկել են տասը-տանհինգ մարդ: Ինչո՞ւ եք ասում ժողովուրդ, հարգում եմ հավաքվածների քաղաքացիական կերպարը, բայց ես եթե հավատայի, որ անկախության կորուստ է, կգայի փշրելու: Նրանք են դավաճաններն, ովքեր դեմ են ու չեն գալիս՛՛: