20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ-ին, խմբակցությունը՝ կողմ

՛՛Աղվան Վարդանյանը բացատրել է, թե ինչու է ձեռնպահ քվեարկել, նոր բան չունեմ ավելացնելու. մենք նախապես գիտեինք, որ ինքն անձնական խնդիր ունի այդ հարցով, և ըմբռնումով մոտեցանք՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու էր խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ անդամակցության պայմանագրին, երբ ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու:
Նշենք, որ երեկ խորհրդարանում Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի: 

Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն քվեարկել է այնպես, ինչպես իրենց մոտեցումն է, քանի որ իրենք շատ ավելի վաղ էին հայտարարել իրենց կողմ լինելու մասին.

Դաշնակցական պատգամավորը ընդգծեց, որ չի կարող ընդունել այն հայտարարությունները, որոնք փորձում են դասեր տալ ՀՅԴ-ին. ՛՛Ընդ որում Դաշնակցությունն է ամենաշատը տեսել աշխարհաքաղաքական վայրիվերումները՛՛,-ասաց նա և անդրադառնալով այն մարդկանց, որոնք ազատության ու անկախության մասին են խոսում և ՛՛պատրաստ են զոհվել հանուն ազատության՛՛, նկատեց.
՛՛Բայց նույն այդ մարդկանցից շատերը ինչքան էին հալածում ՀՅԴ-ին` ազատություն կամ մահ կարգախոսի համար՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ