04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Այն մարդիկ, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանի համար չաղոթել, արժանանում են կոնկրետ բռնաճնշումների». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝  անդրադարձավ նաև հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործին։

«Կարծում եմ՝ ստանդարտ ընթացակարգ է՝ այն մարդիկ, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանի համար չաղոթել, արժանանում են կոնկրետ բռնաճնշումների, և դրանք ունեն ստանդարտ սխեմա»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է իր ներկայացրած հայտարարագրին, պատգամավորը նկատեց՝ ի տարբերություն իշխանության, ինքը հայտարարագրել է այն ամենը, ինչ ունի, և այդ ամենից որևէ պահ չի նեղվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ