Որպեսզի անողոքաբար չկեղեքվեն. Իրատես de facto
Ըստ “Իրատես de facto”-ի, Ազգային ժողովի նիստերին “կյանքում” չմասնակցած Գագիկ Նիկոլայիչից “չխոսելու-պարտիզանվելու” հույժ հրաման ստացած ԲՀԿ-ականները լրագրողների կողքով անցնում են “սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թեւ” ու արագությամբ անէանում, որ “անողոքաբար” չկեղեքվեն նրանցից: Գարո՞ւնն էլ է “թեժ” լինելու, ինչպես աշունն էր “թեժ”, հարցրինք ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանին:”Եղանակի իմաստո՞վ եք հարցնում”:
“Հա, բա հո քաղաքական իմաստով չէի՞ հարցնելու. քաղաքականը, ինքնին, պարզ է, կամ ինչպես դուք եք սիրում ասել` լրջագույնորեն պարզ է, մանավանդ Նիկոլի կազմակերպած իմպիչմենտի գործընթացից հետո. այո, եղանակի, միայն եղանակի, ոչինչ, բացի եղանակից”<-եզրափակում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում