09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Դուք և Րաֆֆին՛՛. բյուջեն կրկին ոչ իշխանականների սրտով չէ

Ազգային ժողովին այսօր ներկայացվեց բյուջեի վերջնական տարբերակը, որտեղ հաշվի են առնվել պատգամավորների առաջարկները: Սակայն այս նախագիծը ևս ոչ իշխանական խմբակցությունների սրտով չէ: ՛՛Ժառանգությունից՛՛ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ շուտով ամանոր է, և ՀՀ քաղաքացիները նվազագույն աշխատավարձով միայն սեղանի  մեկ քառորդ մասը կարող են ապահովել:

՛՛Մեր ամբողջ թերությունները մեկ համակարգի մեջ են տեղավորվում : Դուք չունեք զարգացման օրակարգ, այդ թվերն ուղղակի թվեր են: Ասում եք՝ 2.18%-ով նվազել է ստվերը, բայց պիտի ասել, թե քանի տոկոս է մյուս երկրներում կազմում ստվերը, իսկ Հայաստանում մոտ քառասուն տոկոս է՛՛,-նկատեց նա: Հակոբյանի խոսքով՝ կառավարությունը պետք է ապացուցի, որ ունի այն գործիքը, որով կպայքարի ստվերի դեմ:

՛՛Եկեք ատկատներից ու մենաշնորհներից հրաժարավենք, որ քաղաքացին վիզ չծռի, որ 189 դոլարով գազը գնի: Մենք ասում ենք՝ ընդդիմությանը լծակ տվեք, որովհետև ոչ թե լավն ենք կամ վատը, այլ որովհետև մենք ընդդիմություն ենք ,դուք իշխանություն, վաղն էլ միգուցե ձեր բախտը բերի, դառնաք ընդդիմություն՛՛:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց Հակոբյանին, ով ՀՀԿ-ին կոչով դիմեց: ՛՛Էլի խորհո՞ւրդ եք տալիս՛՛,-ասաց ԱԺ նախագահը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ իրենք դեմ են 2015 թվականի պետական բյուջեի նախագծին: ՛՛Քանի դեռ կառավարությունը չի գտել կախարդական փայտիկը ժողովրդի կյանքը փրկելու համար, մենք դեմ ենք այս բյուջեին՛՛,-նկատեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ տնտեսական ճգնաժամն ավելի է խորացել, ԿԲ-ը հայտարարում է, որ պայքարում է, սակայն ոչ մի դրական բան էլ չի կատարվում:  ՛՛Արտաքին պարքտի հարցում մեր պետությունը մոտեցել է վտանգավոր շեմերին, դուք հիմա կարգավորում եք արտաքին պարտքը պահուստի հաշվին, բայց ավելի եք խոցելի դարձնում Հայաստանը արտաքին ֆինանսական ճնշումների նկատմամբ՛՛,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ կառավարությունը իրենց մի քանի առաջարկներ ընդունել է, սակայն դրանց խնդիրների լուծումներ են եղել: Կարդինալ արմատական քայլեր պետք է արվեն նաև հարկային ոլորտում՝ ըստ Մելքումյանի, պետության խնդիրը պետք է լինի միայն շրջանառությունը ստուգելը ու ազատություն տալը ՓՄՁ-ներին: ՛՛Մենք դեմ ենք քվեարկելու՛՛,-եզրափակեց Մելքումյանը:

՛՛Սկզբից ասեիր էլի՛՛,-կատակեց ԱԺ նախագահը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավելեց, որ այս կառավարությունը հստակ գնում է նախօրոք հայտարարված ծրագրի ուղղությամբ: Նա նշեց, որ ՀՀԿ-ը ներկաացրել է 57 առաջարկություն, որից 14-ն ընդունվել է, ինչը վերջին տարիների համեմատ մեծ առաջընթաց է: ՛՛Շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը՝ այս քայլը ձեռնարկելու համար՛՛,-նկատեց նա:

Ապա դիմելով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին՝ ասաց, որ նա է ցանկանում լինել այս կառավարության տեղում: ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ դուք և Րաֆֆին, ո՞րը կլիներ մեր ու մեր ժողովրդի ճակատագիրը, ես ուրախ եմ, որ դուք չեք ու համագործակցության համար ուրախ եմ՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ