Ինչո՞ւ եք անհանգիստ և նույնիսկ հուզված
՛՛Հայկական ապրանքների ԵՏՄ արտահանման ու ներմուծման ժամանակ կվերացվեն մաքսային ձևակերպումները, արդյունքում կկրճատվեն գործարարների համար ֆինանսական ծախսերն ու ժամկետները: Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներից ապրանքների ներմուծմանը ՀՀ, ապա նա նշեց, որ դա կկատարվի առանց խոչընդոտների, քանի որ այն արդեն իսկ համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին:
ԵՏՄ երկրներից կողմից կիրառվող արտահանման մաքսատուրքերի վերացումը թույլ կտա հայկական արտադրողներին գնել ավելի ցածր գնով հումքային արտադրանքներ, ինչը, Բաղդասարյանի խոսքով, կօգնի միջազգային շուկայում հայկական արտադրանքի մրցունակությանը: Նա հավելեց, որ անդամակցությունից հետո ձևավորվելու է աշխատանքային միասնական շուկա, միգրանտների համար եղած խնդիրները կնվազեն, կբարելավվեն շուկայական պայմանները, կձևավորվի միասնական շուկա:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ ԱՄՆ դեսպանը խոսելով այս ընտրության մասին, այն դրական է գնահատել ու ասել, որ պատրաստ է համագորակցության: ՛՛Եվ եվրոպացիները, և Արևմուտքի ամբողջ ժողովուրդը լավ գիտակցում են, որ միջուկային հզոր գերտերություն հանդիսացող Ռուաստանը, եթե գնա ֆորսմաժորային իրավիճակի, ինչ կարող է լինել իրենց անվտանգության հետ, և այդ հարցը բարձրացնում ենք շատ խոստորեն՛՛,-նկատեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս գերտերությունների միջև եղած լարված իրավիճակը երկար չի տևի: Դիմելով Ռուբիկ Հակոբյանին, ով դեմ է արտահտվել ԵՏՄ-ին՝ նա ասաց. ՛՛Ես զարմանում եմ իմ ԵՏՄ ընդդիմադիր գործըներների հուզմունքի վրա, երբ որ նույն արևմուտքն ու ամերիկացիները շատ հանգիստ են վերաբերում, ես զարմանում եմ ձեր անհանգստության վրա, ինչո՞ւ եք անհանգիստ և նույնիսկ հուզված: Պետք չէ անհանգստանալ՛՛: