26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր…. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, վերջին շրջանում, տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով։

Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի, սակայն փաստ է, որ սահմանագծի այդ հատվածում գործարքված չեն այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում կկանխվի ինչպես առևանգման, այնպես էլ, մոլորվելու դեպքերը։

Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի»։

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ