20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականներ. Հակոբյանը՝ ԵՏՄ-ից

՛՛Յուրաքանյուր ընտանիք, ըստ էության, հանդիսանում է պետության միկրոմակետ, հիմա տեսեք, եթե ընտանիքը կազմակերպված չէ, ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականներ, ի՞նչ են մտածում հարևաանները, հարևանները մտածում են՝ ինչպես օգտվել այդ ոչ կազմակերպված ընտանիքից՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ նույնն է պետությունների դեպքում, և ոչ ոքի չպիտի մեղադրել:

Պատգամավորը կոչ արեց որևէ մեկին չմեղադրել մեր խնդիրների մեջ. ոչ արևելքն է մեղավոր, ոչ արևմուտքը, բայց ընդգծեց որ և՛ արևելքի, և՛ արևմուտքի խնդիրն է օգտվել մեր սխալներից:
Հակոբյանի խոսքով՝ Հայաստանն իր ատաքին քաղաքականությամբ նմանվում է մի սիրառատ կնոջ, ով օրվա կեսը սիրում է մի տղամարդու, մյուս կեսը՝ մեկ այլ տղամարդու.

Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց՝ ՛՛Ժառանգությունը՛՛ դեմ է քվեարկելու և կոչ արեց մյուսներին այդպես վարվել, նա շեշտեց, որ եթե խորհրդարանն իր կամքով քվեարկի, ապա առնվազն 1/3-ը դեմ է լինելու:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթից հետո արձագանքեց.
՛՛Կխնդրեի ձեր դիրքերն ամրապնդեք ձեր խմբակցության մեջ և խորհուրդների մի տվեք՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ