26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը:
 
Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությունը իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է:
Անբարոյականության սահմաններ այս պատերազմում գոյություն չունեն: Հողատուի խորհրդարանական վեցնոցները տվայտանքների մեջ են ընկնում ՄԻՊ զեկույցից, նրանց սպասարկող “քաղհասարակությունը” բաց տեքստով հարձակվում է Արման Թաթոյանի վրա, իշխանական քարոզիչները լավագույն դեպքում չտեսնելու են տալիս այդ աղաղակող փաստերը:
Նիկոլն ամեն կերպ ուզում է ծածկադմփոց անել մեր ցավը, մեր կորուստները, մեր արյունը, մեր զոհերին ու գերիներին:
 
Համընդհանուր դեբիլացման դեմ պայքարի օջախները խանգարում են նրան և իր ադրբեջանական սյուզերենին մեռցնել մեր մեջ ցավից ոռնալու, հետո հառնելու ու պայքարելու ցանկությունը:
Ցանկացած այլ պետության պարագայում սեփական քաղաքացիներին պաշտպանելու հրամայականը կստիպեր ՄԻՊ-ի, այլ իրավապաշտպանների զեկույցները դարձնել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ և հանուն մեր տղաների վերադարձի պայքաի կարևոր գործիք:
Այնինչ ամբողջ պատասխանատվությամբ պնդում եմ և ապացուցում, որ Հայաստանի կապիտուլյանտները չեն դիտարկում ռազմագերիների վերադարձի հարցը որպես կարևոր ու օրհասական:
Մեր դեսպանատները այդ ուղղությամբ գրեթե չեն աշխատում, ԱԳՆ-ից չկա նման հանձնարարական, վարչապետի աթոռին նստած ալիևյան թերմացքը այդ խնդրի մասին միջազգային հարթակներում չի խոսում:
Ինչ էլ արվում է, արվում նրանց ի հակառակ, ի հեճուկս: ՄԻՊ-ը, իրավապաշտպանները, ես, ընկերներս, այլ գործիչներ պարտիզանական պայքար ենք մղում միջազգային հարթակներում ոչ միայն Ադրբեջանի, այլ փաստացի նաև դավաճան իշխանությունների դեմ:
Իշխանությունները բրախել են մեր տղաներին:
Իսկ մե՞նք, “ժողովուրդս”…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ