20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկիրը կերակրել են առասպելներով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ-ում ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ ներկայացրեց իր գլխավորած՝ Միավորված աշխատանքային կուսակցության տեսակետը, ըստ որի՝ միանշանակ պաշտպանում են և կողմ են այս համաձայնագրին և միությանը:
Ամեն դեպքում պատգամավորը կցանկանար, որ համաձայնագիրը դրվեր հանրաքվեի՝ ժողովրդին ներկայացնլով առարկայական փաստեր, ինչը սակայն չի ընդունվել:

 Արսենյանը թվարկեց  համաշխարհային առաքելություն իրականացնող ազգի ֆորմատը՝ Նաիրիտի վերագործարկում, Կիրովականի քիմգործարանի շահագործում, հայկական աշխարհի կառուցում, Դիլիջանը միջազգային կրթակենտրոնի վերածում:
՛՛Երկիրը կերակերել են առասպելներով, իսկ առասպելներով կուշտ լինել չես կարող, կուշտ լինելու համար պետք է աշխատել, իսկ աշխատելու համար հնարավորություն՛՛,-ասաց նա և նկատեց, թե ակնհայտ է, որ այսօր մեր երկրի կարևորագոյւն բաղադրիչներից մեկը առևտուրն է:

Նա առաջարկում է վերցնել վերջին տաս տարվա ՀՀ խոշոր հարկատուների ցուցակը և վերլուծել, կտեսնեն, որ հանրային բարիք ստեղծողներին այդ ցուցակում մանրադիտակով կգտնեն:
Արսենյանը խոստովանում է՝ իրեն պատկանող ընկերություններից մեկն էլ էր ցուցակի տասնյակում կամ քսանյակում տեղ գտել, բայց իր ընկերությունն էլ է զբաղվում ուրիշ երկրների հանրային բարիքի իրացումով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ