26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունում էլ են ենթարկվում էս թուրք Ալիևի հրահանգին». Աննա Մկրտչյան

«Հայաստանում իշխանությունը զավթածներն ամեն գնով ձգտում են առաջացնել ճշմարտության սով և ճգնաժամ: Ձգտում են տիրող իրական պատկերն ամեն գնով թաքցնել ու փորձում են ստեղծել զուգահեռ իրականություն՝ յուրաքանչյուր իրական խնդրի հակադրելով արհեստական օրակարգը»,- Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Ըստ նրա՝ մինչև իշխանազավթումն անհնար կլիներ հայ հասարակության համար լսել կամ պատկերացնել, որ հայկական գյուղերի անունները ՀՀ կառավարական կենտրոնակայանից, նույն ինքը՝ ղեկավարումն իրականացնող առաջնային պետական հաստատությունից, այսինքն՝ կառավարության շենքից հնչելու են ադրբեջանական անուններով:

«Ու սա  խիստ պատահական համընկում է մեկ այլ իրադարձության հետ, երբ թուրք Ալիևը իր ներպետական օղակներին հրամայում է երկրում էլ չօգտագործել հայկական տեղանուններ, այլ կիրառել դրանց ադրբեջանականը: Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունում էլ են ենթարկվում թուրք Ալիևի հրահանգին, և տպավորություն է ստեղծվում, որ ջուր են ուզում լցնել դրա ջրաղացին՝ հայկական պատմությունը ջնջելու, պատմական կեղծարարությունը և ագրեսիան արդարացնելու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
 
Ըստ նրա՝ Հայաստանում կեղծիքի գերդոզավորման արդյունք է, երբ մեզ ասում են, որ գումար չկա պետպատվերով անհետաձգելի վիրահատությունների, նաև զինծառայողների առողջության համար, բայց գումար ունեն հրավառություն կազմակերպելու համար:

«Վարչապետի աթոռը զավթած անձնավորության և իշխանական այլ աթոռներին նստածների  բառապաշարից եմ ուզում մեջբերումներ անել: Իրենք ասում էին՝ մեր գերիները  կարող են մի երկու ամիս ավել մնալ  Բաքվի բանտում, սպասել, ուրիշ մեկն էլ հաստատում էր՝ հայերին Բաքվի բանտում շատ էլ լավ են նայում ու պահում, քան մեզ մոտ: Ինչպես իրենք կասեին, սա լկտի սուտ է, ավելին՝ անմարդկային է և ցինիզմ է»,- ասաց Աննա Մկրտչյանն ու մեջբերումներ կատարեց ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցից:

«Հայ գերիներին ադրբեջանցիները ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը, սպասում՝ մինչև գիտակցության գա, ու շարունակում ծեծը: Ադրբեջանցիները եռման թեյ ու ջուր են լցրել հայ գերիների մարմնի վրա, այրվածքներ ստանալուց հետո   շարունակել ծեծել, հետո ծեծել այնքան, մինչև մահանա, մահից հետո մի քանի օր դին թողել են բանտախցում: Սնվելու համար տվել են տասը վայրկյան: Ստիպել են ուտել գետնից, թքել են ուտելիքի մեջ ու ստիպել ուտել, կտրել են մարմնամասեր, ողջ կապել են մեքենային ու քարշ տվել, զրկել են ջրից, քնից ու սննդից»,- ՄԻՊ հետաքննությունից հատվածներ ներկայացրեց պատգամավորը:

Նա հարց հնչեցրեց՝ սա՞ է թուրքերի դրական ազդակը, այսինքն՝ հային խոշտանգելը դրական ազդա՞կ է:

«Այս ստի զուգահեռ իրականությունը պետք է ավարտել և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է՝ «Քո Նիկոլ»»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը:

Գոհար Սավզյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ