23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը մասնակցելու է ՛՛Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա՛՛ համաշխարհային ցուցահանդեսին

՛՛Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը՛՛ ցուցահանդեսին մասնակցելու` 2011 թ. տարեվերջին ընդունած որոշման փոփոխությամբ գործադիրն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի` Զարգացման հայկական գործակալության համար։ Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։ ՛՛Կորեայում, ինչպես և Շանհայ-էքսպոյում, մենք դրական արձագանքներ ենք ունեցել, և մեր հանրությունը պետք է համապատասխան տեղեկություն ստանա՛՛, – ասել է վարչապետը։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման մասին՛՛ համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համագործակցության առարկան ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացման ծրագրի իրականացումն է։ Նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար։ Ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կնքվելու են միջազգային պայմանագրեր։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալայզիայի, Ճապոնիայի, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Ավստրիալիայի կառավարությունների միջև համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ` կառավարությունն Աֆրիկյան մայրցամաքի ևս 40 պետություն մտցրել է այն պետությունների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա։ Որոշումը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ