03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ․ «Հրապարակ»

Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ եւ անկաշկանդ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաեւ Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ