26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նաև նման միջոցառումներով մենք մեր խոնարհումն ենք հայտնում մեր ընկած հերոսներին. Հայկ Կոնջորյանը՝ «գունագեղ և մասշտաբային» միջոցառման մասին

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից հարցրին, թե ի՞նչ երեսով ենք «գունագեղ և մասշտաբային» տոնելու ՀՀ անկախության 30-ամյակն այն դեպքում, երբ արդեն 5 ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածք են ներխուժել ադրբեջանական զինված ուժեր, և մենք չենք կարողանում նրանց դուրս հանել:

«Միանշանակ է, որ Կառավարությունն ու իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ըստ էության, սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի: Մյուս կողմից, սակայն, դուք գիտեք, որ այս տարի լրանում է ՀՀ անկախության 30-ամյակը, և մենք՝ որպես պետություն, չնայած անցնելով ծանր դժվարությունների միջով, ունենալով նաև պատերազմի ծանր հետևանքները, այնուհանդերձ պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, պետք է մեր մեջ ուժ գտնենք ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետության, պետականության ընթացքը, հենց հանուն մեր ընկած հերոսների՝ մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնել շարունակելու մեր պայքարը: Ես գտնում եմ, որ նաև նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մենք մեր խոնարհումն ենք հայտնում նախ և առաջ մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայության: Մենք ամեն բան պետք է անենք, որ նրանց նահատակությունն իմաստավորվի մեր պետության հզորությամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- ասաց Կոնջորյանը:

Լրագրողներից մեկի նկատառմանը, որ հենց զոհերի հարազատներն են պահանջում, որ չլինի այդ «գունագեղ և մասշտաբային» միջոցառումը, պահանջում են հարգել իրենց զավակների, հարազատների հիշատակը, Կոնջորյանն արձագանքեց.

«Մենք, բնականաբար, մշտապես աչալրջորեն հետևում ենք մեր նահատակված հերոսների հարազատների բոլոր հայտարարություններին: Ես կարծում եմ, որ այս ընթացքում առիթ չենք տվել մտածելու, որ այս իշխանությունը որևէ կերպ անտեսում է մեր զոհերի հիշատակը: Մենք հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել, մատուցում և մատուցելու ենք մեր զոհերի հիշատակի առջև, դա մեր պարտավորությունն է: Այդ տեսանկյունից, կարծում եմ՝ քննարկման որևէ հարց չի կարող լինել: Այլ բան է, որ որոշ շրջանակներ փորձում են նաև այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա, և այդ քաղաքական շահարկումների մասով, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ հստակ պատկերացումներ ունի, իր գնահատականը տվել է, տալիս է և նորից կտա»,- ասաց Կոնջորյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ